Jump to content

ՀՍՀ/ԾԱՂԿՈՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՂԿՈՂ, նկարող, հին ձեռագրեր պատկերազարդող վարպետ: Հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում, ի տարբերություն գրչի, ծրողի, գծողի, մանրանկարիչներն իրենց անվանել են ծաղկող կամ նկարող: Ծաղկել բառը միջնադարում նշանակել է նաև զարդարել: Ծ. հոմանիշ է մանրանկարիչ բառին, որը նշանակում է ձեռագիր գրքեր, ավելի նեղ իմաստով՝ կրոնական ձեռագրեր (հիմնականում՝ ավետարաններ, աստվածաշնչեր) պատկերազարդող, նկարում էր ոչ միայն սյուժետային պատկերներ, այլև զարդագրեր, խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր ուլուսանցանկարներ:

Վ. Ղազարյան