Jump to content

ՀՍՀ/ԾԱՂԿՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՂԿՈՒՄ բույսերի, բույսի կյանքի (օնտոգենեզ) փուլերից մեկը, մեծ մասի համար բնորոշվում է ծաղիկների բացվելով: Երբեմն Ծ. կատարվում է փակ ծաղիկների դեպքում (որոշ ինքնափոշոտվող կուլտուրաներ): Այդպիսի ծաղիկները կոչվում ենկլեյստոգամներ: Սովորական ծաղիկները, որոնք բացվում են Ծ-ման ժամանակ, կոչվում են խագմոգամներ: Որոշ կուլտուրական բույսեր կարող են ունենալ ինյպես խազմոգամ, այնպես էլ կլեյստոգամ ծաղիկներ: Կան բույսեր (հացազգիները), որոնց Ծ-ման փուլը դժվար է նշել, որովհետև այն համընկնում է հասկակալման փուլի հետ: Ծ-ման ժամանակ բույսերը փոշոտվում են: Փոշոտված ծաղիկներն արագ թառամում են: Միամյա բույսերը ծաղկում են առաջին տարում, երկամյաները՝ երկրորդ: Բազմամյա խոտաբույսերը և ծառերը տարիներ շարունակ ծաղկում են ամեն տարի (պոլիկարպ), ըստ որում որոշ բույսեր ծաղկում են առաջին, մյուսները՝ երկրորդ, երրորդն այլ, կեչին՝ 20—30-րդ տարում: Առանձին բույսեր (ագավա) ծաղկում են միայն մեկ անգամ, որից հետո մահանում են (մոնոկարպ): Արևադարձային մի քանի բույսեր (կակաո, կոկոսյան արմավենի) առաջին Ծ-ից հետո ամբողջ կյանքի ընթացքում անընդհատ ծաղկում են: Սովետական գիտնական Մ. Չայլախյանը պարզել է, որ Ծ-ման փուլում մեծ դեր են կատարում բույսի հորմոնները (հատկապես գիբերելինների և անթեգինների հարաբերակցությունը): Կարելի է կարգավորել Ծ-ման պրոցեսը՝ հորմոնային պատրաստուկներով ազդելով բույսի վրա: Ծ-ման պրոցեսից է կախված փոշոտումը և բեղմնավորումը, հետևաբար նաև բերքատվությունը:

Գրկ. Чайлахян М.Х., Факторы генеративного развития растений, М., 1964 Նույնի, Химическая регуляция роста и цветения растений, «Вестник АН СССР», 1969, 10.