ՀՍՀ/ԾԱՂՐԱԾՈՒ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՂՐԱԾՈՒ, 1. հայ միջնադարյան թատրոնի կատակերգակ դերասան (տես Լարախաղաց), որոշ դեպքերում միայնակ կատակաբան՝ մարդկային վարքագծի հասարակականորեն ընդունելի ձևերը ծաղրող, օրենքից ու պատժից ազատ մարդ, որը խնջույքներում, շուկայում, թատրոնում և հասարակական այլ հավաքատեղիներում պատմություններով ու ձեռնածություններով զվարճացրել է մարդկանց: Ծ. համարվել է նաև խաղակատակ և խեղկատակ: 2. Կրկեսի արտիստ, կատակեր-գական-բուֆոնադային տեսարաններ ցուցադրող, որի ելույթները հաճախ ուղեկցում են ներկայացման ողջ ծրագիրը: Ծ-ները լինում են տարբեր ժանրերի: Սովետական ժամանակաշրջանի կրկեսի ականավոր Ծ-ներից են Կարանդաշը (Մ. Ռումյանցև), Օ. Պոաովը, 8 ու. Նիկուլինը, Լ. Ենգիբարյանը:
Հ. Հովհաննիսյան
