Jump to content

ՀՍՀ/ԾԱՂՐԱՆԿԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՂՐԱՆԿԱՐ, հսաարակական-քաղաքական, սոցիալական, կենցաղային թեմայով երգիծական կամ հումորիստական պատկեր, գեղարվեստական տիպականացման եղանակ: Մարդկանց կամ երևույթները ծաղրելու, դիմակազերծելու, քննադատելու նպատակով ծաղրանկարիչը դիմում է գրոտեսկի, շարժի: Ծ-ները լայն առումով այն պատկերներն են, ուր գիտակցաբար ստեղծվում է կոմիկական էֆեկտ, զուգակցվում են իրականն ու երևակայականը, չափազանցվում կամ սրվում են մարդու մարմնի, դեմքի, հագուստի, վարքագծի տիպական գծերը, օգտագործվում անսպասելի զուգորդումներ ու նմանեցումներ: Ծ. մեծ ընդգրկում ունի և կարող է համեմատվել թատերական բուֆոնադի, գրական բուռլեսկի ու էպիգրամի հետ: Նեղ առումով Ծ. կերպարվեստի առանձնահատուկ ժանր է (հիմնականում օգտագործում է գրաֆիկայի, մասամբ՝ գեղանկարչության և քանդակագործության միջոցները), երգիծանքի պատկերման հիմնական եղանակ և ունի սոցիալ-քննադատական հստակ գաղափարների նպատակաուղղվածություն: Կարևոր դեր է խաղում նաև հարակից խոսքը: Ծ. հայտնի է հնագույն, միջնադարի և Վերածննդի արվեստներից: Սովորաբար Ծ. վերելք է ապրում հասարակական մեծ ընդհարումների և ժող. մասսաների ակտիվության շրջանում, երբ դեմոկրատական ուժերը այն ծառայեցնում են որպես պայքարի միջոց (Ռեֆորմացիայի, XVIII դ. վերջի Ֆրանսիական բուրժուական հեղափոխության, 1812-ի Հայրենական պատերազմի, եվրոպական երկրներում 1830-ի և 1848—49-ի հեղափոխությունների, 1871-ի Փարիզյան կոմունայի, 1905—07-ի ռուս. հեղափոխության ժամանակների Ծ-ները): Ծ-ի զարգացմանը նպաստել են Ու. Հոգարթը, Ֆ. Գոյան, Ջ. Գիլրեյը, 0. Դոմիեն, Պ. Գա վառնին, Ռուսաստանում՝ Ի. Ի. Տերեբե-նեը, Ս. Գ. Վենեցիանովը, Ս. Սերովը: XX դ. ծաղրանկարչության վրա մեծապես ազդել է Ֆ. Մազերելի քաղ. գրաֆիկան: 1910—20-ական թթ. առաջավոր ծաղրանկարիչները սերտորեն կապված են եղել աշխատավորական և կոմունիստական մամուլին (Ֆ. Էլլիսը՝ ԱՄՆ-ում, Ժ. Գրոսսը, 0. Դիքսը՝ Գերմանիայում, Ռ. Կապռոլը՝ Ֆրանսիայում): Ետպատերազմյան շրջանում ճանաչվել են ծաղրանկարիչներ Ժ. Էֆֆելը (Ֆրանսիա), Բիդստրուպը (Դանիա): Ծ-ի սովետական վարպետներ Վ. Ն. Դենին, Դ. Ս. Մոորը, Մ. Մ. Չերեմնիխը, Կոլկրինիկսները, Բ. Ե. Եֆիմովը, Բ. Ի. Պրորոկովը, Լ. Վ. Սոյֆերտիսը ստեղծել են հակահեղափոխությունը, միջազգային ռեակցիայի ուժերը, մարդկանց գիտակցության մեջ կապիտալիզմի վերապրուկները մերկացնող ու խարազանող գործեր: Սովետական Ծ-ի վարպետները, ինչպես և սոցիալիստական երկրների ծաղրանկարիչները (Խ. Զանդբերգը ԳԴՏ-ում, է. Լիպինսկին Լեհաստանում, Ս. Վենեը Բուլղարիայում) ակտիվ պայքարում են կոմունիստական գաղափարների համար: Սովետահայ կերպարվեստի ավագ (Լ. Գենչ, Մ. Բաղդասարյան, Շ. Հովհաննիսյան, Ս. Արուտչյան, Վ. Աճեմյան), միջին (Վ. Պոտպոմոգով, Գ. Ցարալյան)ևերիտասարդ (Վ. Աբրոյան, Հ. Տեր-Ղազարյան) սերնդի ծաղրանկարիչները ստեղծել են հասարակա-կան-քաղաքական և կենցաղային թեմաներով ուշագրավ ստեղծագործություններ: Միջազգային համբավի են արժանացել սփյուռքահայ արվեստագետներ Ա. Սարուխանը (Եգիպտոս), Չիկ Տամատ-յանը (Ռումինիա) և Տ. Աճեմյանը (Լիբանան):

Գրկ. Ефимов Б. Е., ОСНОВЫ понимания карикатуры, М., 1961 Но fman W., Die Karikatur von Leonardo bis Picasso, W., 1956.