ՀՍՀ/ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, քրեական իրավունքում վիճակ, երբ անձի արարքը թեև համընկնում է քրեական օրենքով նախատեսված արարքի հատկանիշներին, սակայն հանցագործություն չէ, քանի որ կատարվել է պետական, հանրային շահերին, ինչպես նաև տվյալ անձի, այլ քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգը վերացնելու համար: Ընդ որում, արարքը հանցագործություն չի համարվում միայն այն դեպքում, երբ բացառվում է սպառնացող վտանգի վերացումը այլ եղանակով, և հասցված վնասը կանխվածի համեմատ նվազ կարևոր է (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 14): Ծ. ա. պետք է տարբերել անհրաժեշտ պաշտպանությունից:
