ՀՍՀ/ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒԺ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒԺ, Երկրի մակերևույթին մոտ գտնվող նյութական մասնիկի վրա ազդող Երկրի ձգողության ուժի և Երկրի հետ կապված հաշվարկման համակարգի նկատմամբ այդ մասնիկի իներցիայի կենտրոնախույս ուժի համազորը: Իներցիայի կենտրոնախույս ուժի ազդեցությունն աննշան է: Ծ. ու-ի ուղղությամբ որոշվում է տվյալ վայրի ուղղաձիգը: Երկրի մակերևույթի փոքր տիրույթներում (Երկրի շառավղի համեմատությամբ) Ծ. ու-երը կարելի է համարել միմյանց զուգահեռ, իսկ Ծ. ու-ի g արագացումը (ագատ անկման արագացում)՝ հաստատուն: Այդ դեպքում Ծ. ու-երը որոշվում են mg արտադրյալով, որտեղ m-ը ձգվող մասնիկի զանգվածն է, և կազմում են համասեռ ուժային դաշտ: Ծ. ու. էական ազդեցություն ունի Երկրի վրա ընթացող թե բնական, թե տեխ. բոլոր երևույթների և պրոցեսների վրա:
