ՀՍՀ/ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ, ուղղումներ, որոնց օգնությամբ ծանրության ուժի նորմալ արժեքները բերվում, համապատասխանեցվում են դիտարկման պայմաններին: Գլխավոր ուղղումները հաշվի են առնում դիտարկման կետի բարձրությունը ծովի մակարդակից, դիտարկման և գեոիդի մակերևույթների միջև գտնվող միջանկյալ շերտը, շրջապատող տեղանքի ռելիեֆը, էտվեշի էֆեկտը (շարժման ընթացքում չափելու դեպքում): Կատարվող ուղղումների ամբողջությունը պայմանավորում է անոմալիաների տիպը: Այսպես, միայն բարձրության համար ուղղում կատարելու դեպքում ստանում են Ֆայի անոմալիան, միջանկյալ շերտի և տեղանքի ռելիեֆի համար լրացուցիչ ուղղումները հնարավորություն են ընձեռում հաշվարկել Բուգեի անոմալիան:
