ՀՍՀ/ԾԱՆՐ ՋՈՒՐ
ԾԱՆՐ ՋՈՒՐ, ջրի իզոտոպային տարատեսակ, որում ջրածնի մեկ կամ երկու ատոմները փոխարինված են ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով (T), և կամ թթվածնի Օ16-իզոտոպը փոխարինված է Օ17 կամ Օ18-իզոտոպներով: Ծ. ջ. ասելով հիմնականում նկատիեն ունենում առավել տարածված HDO և D2О միացությունները (հայտնաբերվելեն սովորական ջրում, 1932-ին, ԱՄՆ-ում): Քիմ. հատկություններով Ծ. ջ. շատ քիչ էտարբերվում սովորականից, մինչդեռ դրանց ֆիզիկական հատկությունները բավական տարբեր են: Ծ. ջ-ի խտությունը հավասար է 1,1 գ/սմ³ (25°C-ի դեպքում), իսկ պնդացման կետը՝ 3,8°C ի: Ծ. ջ. ստանում են իզոտոպների բաժանմանտարբեր մեթոդներով, սակայն առավել հաճախ օգտագործում են էլեկտրոլիզիեղանակը, քանի որ Ծ. ջ. էլեկտրական հո սանքի ազդեցությամբ մի քանի անգամավելի դանդաղ է տարրալուծվում բաղադրիչ մասերի, քան սովորական ջուրը: Ծ.ջ. կիրառվում է դեյտերիումի ստացման, միջուկային ռեակտորներում նեյտրոններիդանդաղեցման համար:
Կ. Իսպիրյան
