Jump to content

ՀՍՀ/ԾԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՌ, երկարակյաց բույս (սովորաբար 2 մ-ից ոչ ցածր)՝ բազմամյա փայտացող ցողուններով և արմատներով: Տնկարկների Ծ-երի բունը բարձր է, գրեթե գլանաձև, իսկ սաղարթը՝ փոքր, բարձր դիրքով: Բաց տարածություններում աճող Ծ-երի բունը կարճ է, հաստ, հիմքում լայնացած, սաղարթն սկսվում է ցածրից: Միաշաքիլ Ծ-երն ունենում են բարակ, սնամեջ (բամբուկներ), թույլ ճյուղավորված (վիշա պածառ) կամ չճյուղավորված, բայց խոշորտերևներով (արմավենի) բներ: Առավել բարձրաբուն Ծ-երից են սեկվոյաները, դոլգլասյան սոճին (եղևին) և էվկալիպտնե րը (100—110 մ), առավել հաստաբուն ենբաոբաբները (տրամագիծը՝ մինչև 9 մ), ամենաերկարակյացները՝ սեկվոյան, բաոբաբը՝ 3000—5000 տարի: