Jump to content

ՀՍՀ/ԾԱՌԱՅՈՂՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՌԱՅՈՂՆԵՐ, ոչ ֆիզիկական, մտավոր աշխատանքով զբաղվող անձինք: Բաժանվում են մի շարք խոշոր պրոֆեսիոնալ խմբերի, վարչա-կառավարչական կադրեր (ղեկավար Ծ.), ինժեներատեխնիկական աշխատողներ և դիպլոմավոր մասնագետների այլ խմբեր (գիտաշխատողներ, դասախոսներ, դասատուներ, բժիշկներ), առևտրի և գրասենյակային աշխատողներ: Ծ-ի պրոֆեսիաները տարածուն բնույթ են ստացել հասուն արդ. կապիտալիզմի փուլում, XIX դ. վերշին, հասարակական աշխատանքի բաժանման, կապիտալիստների կողմից վարձու աշխատողներին կառավարման ֆունկցիաներ տալու հետևանքով: Կապիտալիզմի ժամանակ Ծ-ի թվի ավելացման գործոններ են՝ տնտեսության զարգացումը, կրթական համակարգի, բժշկ. սպասարկման, ծառայությունների ոլորտի ընդլայնումը և, հատկապես, բուրժ. պետության բյուրոկրատական ապարատի աճն ու պետ. մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացումը: Մարքսիզմը Ծ-ին համարում է ոչ թե դասակարգային, այլ պրոֆեսիոնալ կատեգորիա, որի ներկայացուցիչները տարբեր դիրքեր են գրավում կապիտալիստական հասարակության սոցիալական կաոուցվածքում: Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց ուժեղանում է նրանց սոցիալական շերտավորումը: Ծ-ի առանձին խմբերի աշխատանքիևկյանքի պայմանները տարբեր են: Վարձու մասնագետները մեծ մասամբ պահպանում են իրենց արտոնյալ վիճակը, իսկ բազմաթիվ Ծ-ի աշխատանքը պայմաններով և բնույթով նմանվում է արդ. բանվորների աշխատանքին: Բանվորական միջավայրից սերած Ծ-ի մեծ մասը գիտակցում է բանվոր դասակարգի հետ իր շահերի ընդհանրությունը և տնտ., սոցիալական ու քաղ. պայքարում համագործակցում է նրա հետ: ՍՍՀՄ-ում և սոցիալիստական մյուս երկրներում Ծ. օգտվում են սոցիալական բոլոր նվաճումներից, աճում է նրանց նյութական բարեկեցությունը, թվաքանակը (ՍՍՀՄ-ում 1977-ին, 1940-ի համեմատ, ավելացել է 3 անգամ և կազմել 32 մլն), բարձրանում է կրթական մակարդակը, փոփոխվում պրոֆեսիոնալ կազմը: Ծ. սոցիալիստական հասարակարգի ակտիվ կառուցողներ են, նրանց առաջավոր մասն ընդգրկված է մարքս-լենինյան կոմունիստական և բանվորական կուսակցությունների շարքերում: