ՀՍՀ/ԾԱՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
ԾԱՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, բնապաշտական-ոգեխոսական հավատալիք: Տոհմային ժամանակներից տարածված է եղել բազմաթիվ ցեղերի ու ժողովուրդների մեջ: Բարդին, եղևնին, կաղնին, ձիթենին, մայրին, սոսին և այլ ծառեր համարվել են ոգիների բնակարան, աստվածների ժամադրավայր: Հին հույները հավատում էին, որ ծառերի ոգիները՝ պատգամախոսդրուիդներն (դրիադներ) ու դրուիդուհիները, հովանավորում են ծառեր աճեցնողու խնամող մարդկանց: Նրանց պատկերացմամբ Զևսի հնագույն տաճարը եղել է Եպիրոս նահանգի Դոդոնյան անտառի հսկա կաղնին: Հավատացյալներն ուն-կընդրելով Դոդոնյան կաղնու սաղարթների սոսափյունը՝ պատգամախոս ոգիների«կամքով» արել են զանազան գուշակություններ: Հին հույները սոսի (սուսի) ծառընվիրաբերել են Ապոլլոնին, լատինացիք՝ Պահապան ոգուն, իսկ ծննդյան օրերին մերձավորները միմյանց նվիրել են սոսու ճյուղերից հյուսված պսակներ: Ծ. կարևոր տեղ է գրավել նաև հին հայոց կրոնում: Հավիտենական սրբության, օրհնության և անմեղության խորհրդանիշ «Կենաց ծառի» պաշտամունքը Հայկական լեռնաշխարհի բնակչության մեջ տարածված է եղել վաղ ժամանակներից: Սոսիի պաշտամունքի գլխավոր տաճարատեղին եղել է Արմավիր մայրաքաղաքը: Ըստ հայ ավանդական պատմության, Արա Գեղեցիկի թոռ Անուշավանը կրել է նաև Սոսի նվիրական անունը, որովհետև հայրը՝ Արա Արայանը, նրան նվիրել էր Արմավիրի Սոսի տաճարին: Սուսի (Սոսի) անունով տաճարները գոյություն են ունեցել Ուրարտու պետության ժամանակ (մ. թ. ա. IX—VI դդ.): Իսկ էրեբունի (Արին-բհրդ) քաղաքատեղում պեղվել է Սուսի անունը կրող տաճար՝ զարդարված սրբազան ծառերի որմնանկարներով, ծառերի մոտ կատարվող զոհաբերությունների տեսարաններով: Արմավիրը բոլորված է եղել ձեռատունկ սոսիներով, որոնց սաղարթների սոսափյունից և ճյուղերի շարժումներից հին հույների նման գուշակություններ են արել հեթանոս հայերը: Ծ., որոշ ձևափոխություններով, գոյատևել է քրիստոնեության ժամանակ: Ամանորի և Ծաղկազարդի (Ծառզարդար) տոներին հայերն իրենց տները, անգամ եկեղեցիները գարղարել են ծառերի դալար ճյուղերով: Ներսես Շնորհալին վկայում է, որ Սամոսատա քաղաքի հայ աղանդավորների՝ այլև որդիների մեջ XII դ. պահպանվում էր բարդի ծառի հնավանդ պաշտամունքը: Ծ. տակավին դրսևորվում է մեր օրերում, հավատացյալները «սրբազան» ծառը զարդարում են ժապավեններով, տիկնիկներով, այլ զոհանվերներով, աղոթում են նրա մոտ, զոհում կենդանիներ, շուրջը պտտվելով՝ ապաքինում աղերսում: Ծ-յան վերապրուկ է նաև տարեմուտի տոնին տները դալար ծառերով գարդարելու սովորույթը:
Մ. Կատվալյան
