Jump to content

ՀՍՀ/ԾԱՌԱՏՆԿԻՉ ՄԵՔԵՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՌԱՏՆԿԻՉ ՄԵՔԵՆԱ, ծառաթփեր, պտղատու ծառեր, սերմնաբույսեր, տնկաշվեր ու խաղողի մատեր տնկող մեքենա: Լինում է միաշարք, երկշարք, կախովի կամ կցովի: Ծ. մ. հողի մեջ ակոս է բացում (15 սմ լայնությամբ և 30 սմ խորությամբ) և մեխանիկական բռնիչներով տեղադրում է տնկին, ամրացնում ու կոնաձև գլանակների օգնությամբ սեղմում է հողը: Տնկիների հեռավորությունը շարքերում կարող է տատանվել 0,5—1,5 մ, իսկ միջ-շարքերինը՝ 1,0—2,5 և սահմաններում: Ծ. մ. աշխատում է մինչև 10 15 թեքության սարալանջերի վրա: