Jump to content

ՀՍՀ/ԾԱՌՈՒԿՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՌՈՒԿՅԱՆ Անդրանիկ Թորոսի (ծն.1913, ք. Կյուրին), հայ գրող: 1915-ի Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից՝. 1918—22-ին եղել է Հալեպի որբանոցում: Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանր (1928): 1930—34-ին սովորել է Բեյրութի Համազգայինի Նշան Փալանջյան ճեմարանում: 1935—42-ին դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում: 1941-ին հիմնաղրել է «Նայիրի» պարբերականը, 1946-ին խմբագրել «Արևելք» օրաթերթը: Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956-ին: Ծ-ի «Եղերաբախտ քերթողներ» առաջինգործը Պ. Դուրյանի, Մ. Մեծարենցի, Վ. Տերյանի, Մ. Զարիֆյանի մասին է: Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Սովետական Հայաստանի հանդեպ: Լույս են տեսել Ծ-ի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր: Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուս.), Փարիզում (1977, ֆրանս.): Ժիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը: 1958-ին առաջին անգամ այցելել է Սովետական Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հիներազներ, նոր ճամփաներ» (1960) գրքում:

Շ. Տատության