ՀՍՀ/ԾԱՎԱԼԱՅԻՆ ԲԼՈԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՎԱԼԱՅԻՆ ԲԼՈԿ, շենքի ծավալի մասը կազմող կոնստրուկտիվ մոնտաժային տարր: Հիմնականում օգտագործվում է հավաքովի բնակարանային շինարարության մեջ (տես նկ.): Ծ. բ-ները լինում են կրող և ինքնակրող: Պատրաստում են երկաթբետոնից, մետաղից, փայտից, պլաստմասսայից: Ըստ պատրաստմանեղանակի տարբերում են հավաքովի և հավաքովի-միաձույլ Ծ. բ-ներ: Հավաքո-վին պատրաստում են հարթ պանելներից՝ միջադիր դետալների եռակցմամբ դրանքիրար միացնելով, իսկ հավաքովի-միաձույլը՝ եղած հինգ միաձույլ նիստերինառանձին պատրաստած վեցերորդ նիստը միացնեյով:
Գ. Սրվանձտյան
