Jump to content

ՀՍՀ/ԾԱՎԱԼԱՅԻՆ ԴՐՈՇՄՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՎԱԼԱՅԻՆ ԴՐՈՇՄՈՒՄ, մետաղներըճնշմամբ մշակելու հիմնական եղանակ, երբ նախապատրաստուկը ենթարկվում է պլաստիկ դեֆորմացիայի, փոխում իրբոլոր չափերը և ընդունում դրոշմոցի ձևը: Կիրառվում է ղարբնոցա-դրոշմիչ արտադրության մեջ՝ մեքենաների դետալների և այլ շինվածքների սերիական և զանգվածային արտադրության դեպքում: Տարբերում են սառըևտաք Ծ. դ.: Սառը դրոշմումը իրականացվում է առանց տաքացման: Այս եղանակով ստանում են պատասխանատու դետալներ՝ բարձր և կայուն մեխանիկական հատկություններով: Սառըդրոշմման համար պահանջվում են մեծ ճիգեր (մինչև 2500 Մն մ² և ավելի), որոնք բացասաբար են անդրադառնում դրոշմոցի կայունության վրա: Այդ ճիգերը կարելի է փոքրացնել միայն նախապատրաստուկը տաքացնելով, այսինքն՝ տաք Ծ. դ-մամբ: Դրոշմոցները բաղկացած են երկու մասից՝ վերեի և ներքևի (տես նկարը), կամ մամլամատից ու մամլամայրից: Ծ. դ-ման զարգացման հեռանկարներն են՝ դրոշմոցների կիրառումը տաք փոքրաթափոն դրոշմման և հզոր սարքավորումների նախագծումը՝ սառը դրոշմման համար, ինչպես նաև մետաղների դեֆորմացման նոր պրոցեսների արմատավորումը՝ օգտագործելով գերպլաստիկության երևույթներն ու կիրառելով հիդրոստատիկ մեթոդները: