ՀՍՀ/ԾԱՎ ԳՅՈՒՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՎ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հարավ: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղում գործում տեղական արդյունաբերության ձեռնարկություն: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան: Շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ, եկեղեցիներ, բերդ, գերեզմանոցներ: Ծ-ի մոտ է Ա. Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը: Ծում է ծնվել Սովետական Միության հերոս Հ. Ավետիսյանը:
