ՀՍՀ/ԾԱՏՈՒՐՅԱՆ ՄԵԽԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՏՈՒՐՅԱՆ Մեխակ Զաքարի, ծն. 3.3.1923, գ. Լեռնային Զազիր (Ադրբ. ՍՍՀ Շամխորի շրջանում) ավագ, փառքի 3 աստիճանի շքանշանների ասպետ (10.11. 1944, 6.3 Л 945, 15.5.1946): Հայրենականմեծ պատերազմին մասնակցել է 1942-ի հուլիսից: Եղել է ավտոմատավորների ջոկի հրամանատար, ապա՝ հետախույզ հետևակային հետախուզական դասակում: Փառքի շքանշաններին արժանացել է Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում մղված մարտերում դրսևորած արիության համար: 1947-ին զորացրվել է, աշխատանքի անցել հայրենի կոլտնտեսությունում:
Ս. Մատիշկին
