ՀՍՀ/ԾԱՐԱՎ
ԾԱՐԱՎ, ֆիզիոլոգիական վիճակ, որով կարգավորվում է ջրի մուտքը մարդու և կենդանիների օրգանիզմ: Մարդու Ծ. արտահայտվում է ըմպանում և բերանի խոռոչում չորության զգացումով: Ծ. պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժիններում (հիպոթալամուսում, լիմբիկո-ռեթիկուլային համակարգում, գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում և այլուր) տեղադրված նյարդային բջիջների՝ «ծարավի կենտրոնի» գործունեությամբ և կապված է ռեֆլեկտոր ռեակցիաների հետ: Ծի զգացումն ի հայտ է գալիս օրգանիզմում ջրի պակասի, ինչպես նաև ախտաբանական որոշ վիճակների հետևանքով և ուժեղանում է շաքարախտի, երիկամների հիվանդությունների, ջրաաղային Փոխանակության խանգարումների դեպքում: Տաք արտադրամասերում աշխատելիս, արշավների, ուժեղ շոգի ժամանակ Ծ. հազեցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել 0,3—0,5NaCl-ի լուծույթ, բերանի խոռոչը և ըմպանը ողողել ջրով:
