Jump to content

ՀՍՀ/ԾԱՐԻՐԱՏՐԱԾԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՐԻՐԱՏՐԱԾԻՆ, ստիբին, SbH₃, ծարիրի ջրածնական միացությունը: Անգույն, հեշտ բոցավառվող, խեղդող հոտով գազ է: Հոռությունը 2200 կգ/մ³ է (17°C-ում), հալման ջերմաստիճանը՝—88°C, եռմանը՝—18°C: Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգ. լուծիչներում: 200 Շ-ում արագ տրոհվում է՝ առաջացնելով ջրածին և ծարիր: Ստացվում է ծարիրի համաձուլվածքների (Zn-ի կամ Mg-ի հետ) վրա նոսր թթուներով ազդելիս, ինչպես նաև բարձր ճնշման տակ Տb₂Օ₃-ը ջրածնով վերականգնելիս: Կիրառվում է որպես ֆումիգանա՝ գյուդատնտ. վնասատուների դեմ պայքարելու համար: Թունավոր է, ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և արյունը: