ՀՍՀ/ԾԱՐ ԱՎԱՆ
ԾԱՐ, ավան Մեծ Հայքի Արցախ (Խաչեն) նահանգի համանուն գավառում, Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Քելբաջարի շրջանի Իսթիսու առողջարանային ավանի մոտ): Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում: XVI—XVII դդ. ամրացվել է պարիսպներով ու պաշտպանական այլ շինություններով, դարձել Արցախի Առանշահիկ նախարարական տան հիմքի վրա գոյացած Վերին Խաչենի կամ Ծարի իշխանության կենտրոնը: Այստեղ էին նստում նաև այս իշխանության ճյուղավորումից XV դ. գոյացած Ծարի մելիքության պայազատները: Ավերվել է XIX դ. սկգբին՝ թուրքերի ասպատակությունների ժամանակ: XIX դ. վերջին Մակար Բարխուդարյանցը նրա ավերակների մեջ տեսել ու նկարագրել է Ս. Աստվածածնի վանքը, Ս. Սարգիս, Ս. Գրիգոր մատուռները և այլ կիստվեր շինություններ, նրանց պատերից ու խաչարձաններից ընդօրինակեի բազմաթիվ արձանագրություններ (մեծ մասամբ՝ XIII—XV դդ.):
Բ. Ուլուբաբյան
