ՀՍՀ/ԾԵՍ
ԾԵՍ, ավանդական կամ սահմանված կանոններով կատարվող կրոնական արարողություն, որին հավատացյալները վերագրում են մոգական, խորհրդավոր հատկություններ: Ծագել է հնագույն ժամանակներում և դարձել պաշտամունքային արարողությունների (տես Պաշտամունք) անբաժան մաս: Ծիսակատարությունը, որի մեջ գլխավոր դեր է խաղում հոգևորականությունը, ընթանում է աղոթատանը (տա ճար, եկեղեցի), սահմանված օրերին ուժամերին՝ հավատացյալների մասնակցությամբ: Այն ուղեկցվում է աղոթքներով, խմբերգերով, երաժշտությամբ: Ծ. հավատացյալների վրա ներգործելու ազդու միջոց է: Ծ-երը արտահայտում են որոշակի հասարակական հարաբերություններ, ուստի ժամանակի ընթացքում փոփոխվում, վերամշակվում և հարմարեցվում են իրադրության պահանջներին: Ծ-երի գիրքը հին հայոց մեջ կոչվել է Ծիսարան կամ Մաշտոց: Հետագայում քրիստոնեական եկեղեցին Մաշտոց անվանեց օրհնությունների գիրքը:
Գրկ. Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Անթիլիաս, 1957: Шишаков В. И., О религиозных обрядах, обычаях и праздниках, М., 1955 Сидоров Д.И., О христианских праздниках, постах и обрядах, М., 1957.
