ՀՍՀ/ԾԵՐԱՆՈՑ
ԾԵՐԱՆՈՑ, ծերերի գիշերօթիկ տուն, բժշկա-սոցիալական հիմնարկություն, որը նախատեսված է հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի ու հաշմանդամների մշտական կամ ժամանակավոր բնակության համար: Ծ-ների գործունեությունը ղեկավարում են ՍՍՀՄ և միութենական հանրա պետությունների սոցիալական ապահովության մինիստրությունները, իսկ սանիտարահիգիենայիս հսկողությունն ապահովում և ծերերին որակյալ բժշկ. օգնություն են ցույց տալիս առողջապահական օրգանները: Հայ պատմիչներ Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի վկայությամբ IV դ. Ներսես Մեծի հրամանով բազմաթիվ ապաստարաններ են բացվել Հայաստանի զանազան վայրերում, ուր տեղավորվել են հաշմանդամները, ծերերը, աղքատները և ցավագարները: ՀՍՍՀ սոցիալական ապահովության մինիստրության համակարգում Ծ-ներ կան Մասիսի և Երևանի Շահումյանի շրջաններում:
