ՀՍՀ/ԾԵՐԱՏՈՒՄ
ԾԵՐԱՏՈՒՄ, բույսերի ընձյուղների ծայրամասերը կամ վերին ընձյուղները կտրելը՝ գլխավոր ցողունի և կողային ճյուղավորությունների հետագա աճը դադարեցնելու, պտղի կազմավորումը բարելավելու և հասունացումն արագացնելու նպատակով: Գործնականում հայտնի են սովորական Ծ. (կտրում են միայն բույսիաճման կոնը) և խոր Ծ. (կտրում են գլխավոր ցողունի և ճյուղավորությունների ոչբերքատու մասերը): Բույսերը ծերատում են ձեռքով կամ հատուկ մեքենաներով, ինչպես նաև քիմ. եղանակով: Բամբակենու, խաղողի վազի, որոշ հատիկա-ընդեղեն, բանջարաբոստանային կուլտուրաների համար Ծ, խնամքի պարտադիրմիջոցառում է: Բամբակենու Ծ. կատարվում է նախքան զանգվածային ծաղկումը: Դա արագացնում է կնգուղների հասունացումը, բարձրացնում ընդհանուր բերքիքանակը, բարելավում թելի հումքի որակը: Խաղողի վագի Ծ. արագացնում է ընձյուղների հասունացումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը, ապահովում լուսավորության, ջերմության և օդի մուտքը, որի շնորհիվ հատապտուղները խոշորանում են, ու ավելանում է շաքարայնությունը: Խաղողի վազը ծերատում են այն ժամանակ, երբ ընձյուղների աճը դանդաղում է: Որոշ կուլտուրաների համար (կերակրային բակլա) Ծ. կիրառվում է պտուղների հասունացումն արագացնելու նպատակով:
