ՀՍՀ/ԾԵՐԱՑՈՒՄ
ԾԵՐԱՑՈՒՄ, օրգանիզմի զարգացման ընթացքում օրինաչափորեն երևան եկող հասակային անվերադարձ փոփոխություններ, որոնք սահմանափակում են նրա հարմարվողական հնարավորությունները: Ծ. ուսումնասիրող գիտությունը կոչվում է գերոնաուոգիա: Ծ-ման մեխանիզմների բացատրման վերաբերյալ գոյություն են ունեցել բազմաթիվ հիպոթեզներ, որոնց մեծ մասն այժմ արդեն ունի պատմական նշանակություն: Չնայած մարդուևկենդանիների օրգանիզմների Ծ-ման պրոցեսները մանրամասն ուսումնասիրվել են, սակայն նրա մեխանիզմների մասին չկա միասնական բացատրություն: Տարիքային փոփոխություններն ընթանում են տարբեր օրգաններում ու համակարգերում և զարգանում են ոչ միանգամից, անհավասարաչափ: Որոշ հետազոտողների կարծիքով Ծ. սկսվում է Բնիշների բեղմնավորման պահից: Ըստ Լյոբի, Ծ. արդյունք է քիմ. որոշ նյութերի ծախսման, որոնք օրգանիզմին տրվում են սաղմնադրման ժամանակ և այլևս չեն սինթեզվում: Հեղինակների մի այլ խումբ Ծ. կապում է օրգանիզմի ներքին սեկրեցիայի՝ հատկապես սեռական գեղձերի ֆունկցիոնալ խանգարումների հետ (Բրոուն Սեկար, Ս. Վորոնցով, Ս. Լորան, Հ. Սելյե, Կ. Պարխոն և ուրիշներ): Ըստ Ա. Բոգոմոլեցի, Ծ-ման պրոցեսը զարգանում է շարակցական հյուսվածքներում առաջացող ախտաբանական փոփոխությունների հետևանքով: Ծերության վերաբերյալ տեսությունների շարքում կարևոր նշանակություն ունի թթվածնային տեսությունը (Գ. Մարինեսկո, Ն. Սիրոտինին): Սովորաբար 40—50 տարեկանից հետո օրգանիզմում առաջանում է թթվածնային քաղց, որի հետ կապված թուլանում են օքսիդացման պրոցեսները: Ս. Բոտկինը և Ի. Մեչնիկովը տարաբաժանել են ֆիզիոլոգիական (բնական) և վաղաժամ (ախտաբանական) Ծ.: Վաղաժամ Ծ. զարգանում է զանազան հիվանդությունների, արտաքին միջավայրի ոչ բարենպաստ գործոնների ազդեցությամբ: Բջիջներում տեղի են ունենումէական փոփոխություններ, որոնք արտահայտվում են բջջի գրգռականության նվագմամբ, գործողության պոտենցիալի տեվողության մեծացմամբ: Ծ-ման պրոցեսում թուլանում է նյարդային ազդեցությունը բջիջների և հյուսվածքների վրա, բարձրանում է դրանց զգայունությունը հոլմորալ գործոնների նկատմամբ: Բջիջներում պակասում են միտոքոնդրիտները, և դրանց մեջ օքսիդացման պրոցեսներինվազման պատճառով ընկնում է հյուսվածքային շնչառությունը: Հատկապեսխանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը: Տարիքի հետ կապվածխախտվում է նյարդային համակարգի բարձրագույն բաժինների սուբորդինացիոն ազդեցությունը ստորին բաժինների վրա: Արյունատար անոթները կորցնումեն իրենց առաձգականությունը, նվազում է թոքերի կենսական տարողությունը, մարսողական հյութերի ֆերմենտային ակ տիվությունը: Ծ-ման ժամանակ փոխվումէ մարդու վարքը, իջնում է աշխատունակությունը, խանգարվում է ներքին սեկրետոր գեղձերի ֆունկցիան, նվազում է մկանային ուժը, մազերը սպիտակում ենև թափվում, մաշկը բարակում է, կնճիռներ են գոյանում, թուլանում է հիշողությունը, նվազում են մտավոր ունակու թյունները: Ֆիզիոլոգիական Ծ-ման բնույթըևընթացքը մեծ մասամբ որոշում են մարդու կյանքի բնական տևողությամբ: Գտնում են, որ մարդու կյանքի պոտենցիալ տևողությունը պետք է գերազանցի 100 տարին: Սակայն բնական Ծ-ման դեպքերը դեռևս քիչ են: Մարդու Ծ-ման կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել սնունդը, աշխատանքի և հանգստի հաջորդականությունը:
Գրկ. Нагорный А.В. и др., Проблема старения и долголетия, М ., 1963: Минц А. Я., Старение и нервная система, Խ.иев,1972 Фролькис В. В., Старение и биологические возможности организма, М.,1975.
Ս. Խաչատրյան
Բույսերի Ծ. ուղեկցվում է օրգանների կառուցվածքային փոփոխություններով, բջջային օրգանոիդների, քլորոպլաստների, միտոքոնդրիաների, ռիբոսոմների քայքայմամբ: Ծ-ման դեպքում ընկնում է ֆոտոսինթեզի, սպիտակուցների, նուկլեինաթթուների և կենսաբանական այլ միացությունների սինթեզի ինտենսիվությունը, ֆերմենտների մեծ մասի ակտիվությունը (պրոտեոլիտիկ ֆերմենտ-ներինը կարող է մեծանալ): Արտաքին միջավայրի տարբեր գործոններ՝ սննդային, լուսային, ջերմային ռեժիմը, ախտածին բակտերիաներն ու սնկերը կարող են արագացնել կամ դանդաղեցնել Ծ.: Բույսերի Ծ. զուգակցվում է առանձին օրգանների նորագոյացմամբ, որը հաճախ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Կան բույսեր, որոնց բոլոր օրգանները ծերանում և մահանում են միաժամանակ (օրինակ, ագավան՝ ծաղկելուց հետո): Որոշ ծառաբույսերի մոտ տեղի է ունենում տերևների սեզոնային ցիկլիկ մահացում՝ մյուս օրգանների կենսագործունեության պահպանմամբ: Շատ խուլաբույսերի ստորին տերևները մահանում են, իսկ գագաթից երիտասարդ տերևներ են գոյանում:
