Jump to content

ՀՍՀ/ԾԵՐԵԹԵԼԻ ԱԿԱԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԵՐԵԹԵԼԻ Ակակի Ռոստոմի 9(21).4. 1840, գ. Սխվիտորի (այժմ՝ Սաչխերիի շրջանում)26.1(8.2). 1915, գ. Սխվիտորի, թաղված է Թբիլիսիում, վրացի բանաստեղծ, գրող, հասարակական գործիչ: XIX դ. 2-րդ կեսի Վրաստանում ազգգային-ազատագրական շարժման ղեկավարներից: Ծնվել է իշխանական ընտանիքում: Սովորել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (1859—1863): 1864-ին վերադարձել է Վրաստան, մասնակցել Քութայիսի և Թիֆլիսի վրացական թատրոնների կազմակերպմանը: Ծ-ի աշխարհայացքը ձևավորվել է ռուս հեղափոխական դեմոկրատների ազդեցությամբ: Նա վրաց. քնարական պոեզիան մոտեցրել է ժող. երգին, Ի. Ճավճավաձեի հետ արմատավորել է վրաց. քննադատական ռեալիզմի հիմունքները: Հիմնադրել ու հրատարակել է «Ակակիի հանդես ամսօրյա»ն (1897—1900): Ծ. հայրենիքը պատկերել է յուրովի («վերելքում», 1875, «Հիվանդը», 1880, «Ամիրանը», 1883, «Սիրեցյալիս», 1898, «Սուլիկո», 1895): Գրել է պոեմներ, վիպակներ, ակնարկներ, առակներ, պիեսներ, հրապարակախոսական հոդվածներ: «Բագրատ Մեծ» (1875), «Թորնիկե էրիսթավի» (1884), «Նաթելա» (1900) պոեմներըև«Բաշի Աչուկ» (1895— 96) պատմվածքը պատկերում են ազատության ու անկախության համար վրաց ժողովրդի պայքարը: . Արձակ գործերից հայտնի է «Իմ գլխով անցածը» (1894—99, հայերեն հրտ. 1938) ինքնակենսագրական վիպակը: Նրա «Կորչի» (1905) բանաստեղծությունը, որը կառավարությունը տապալելու ուղղակի կոչ էր, Վրաստանում դարձել էր հեղափոխական հիմն: Ծ. վրացերենի է թարգմանել «Ինտերնացիոնալը» (1906):

Ս. Խուցիշվիլի