ՀՍՀ/ԾԵՐԵԹԵԼԻ ԳԵՈՐԳԻ ԵՖԻՄԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԵՐԵԹԵԼԻ Գեորգի Եֆիմի 14(26).5. 1842-12(24).1.1900, վրացի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: 1873-ից ապրել է Ցյուրիխում, ժնեում, Մյունխենում, ուսումնասիրել պատմություն և հնագիտություն: 1877-ին վերադարձել է հայրենիք: Որպես զինվորական թղթակից մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին: 1893—97-ին խմբագրել է վրաց. մարքսիստների «Կվալի» («Ակոս») շաբաթաթերթը: 1868-ին լույս է տեսել հինգ գլուխ նրա «Գուլկան» վեպից (ամբողջական հրտ. 1929): Ամենամեծ ստեղծագործությունը «Առաջին քայլ» (մաս 1-2, 1890—91) վեպն է: «Ասմաթ հորաքույրը» (1888) վիպակը և «Գորշ գայլ» (1892) պատմվածքը համակված են աշխատավոր գյուղացու նկատմամբ համակրանքով:
Երկ. վրացական պատմվածքներ, Ե., 1955, էջ 86— 113: Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., 1961, էջ 178— 91: Ս. Խոնցիշվիլի
