ՀՍՀ/ԾԵՐԵԹԵԼԻ ԳԵՈՐԳԻ ՎԱՍԻԼԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԵՐԵԹԵԼԻ Գեորգի Վասիլի 21.10.1904, q. Թիանեթի (այժմ՝ Վրաց. ՍՄՀ-ում)—9.9.1973, Թբիլիսի, վրացի արևելագետ, սեմագետ-լեզվաբան: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968), Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի թագավորական ասիական ընկերության (1964) և Լեհաստանի արևելագիտական ընկերության (1966) պատվավոր անդամ: Վրացագիտությանը, արաբագիտությանը, սեմագիտությանը և ուրարտագիտությանը նվիրված աշխատություններում Ծ-ու եզրահանգումները ստացել են միջազգային լայն ճանաչում:
Երկ. Урартские памятники музея Грузии, Тб., 1939 Армазская билингва, Тб., 1941 Арабские диалекты Средней Азии, т. 1, Тб., 1956 Древнейшие грузинские надписи из Палестины, Тб., 1960.
