Jump to content

ՀՍՀ/ԾԵՐՄԱՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԵՐՄԱՔ, Ծերմակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում: 1914-ին ուներ 165 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբևարհեստագործությամբ (դարբնություն, ատաղձագործություն, զինագործություն, կաշեգործություն, ներկարարություն ևն): Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Գևորգ) և երկսեռ վարժարան՝ 79 աշակերտով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է Աշե-Նըռե կոչված վայրում, Փրկվածները բնակություն են հաստատել Սովետական Հայաստանում: