ՀՍՀ/ԾԵՓՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԵՓՈՒՄ, պլաստիկ Փափուկ նյութերի (կավ, պլաստիլին, մեղրամոմ) զանգվածը կուտակելու կամ կտրատելու միջոցով քանդակ ստեղծելու եղանակ: Ծ. քանդակագործի աշխատանքի պրոցեսի նախնական փուլն է: Ծ-ման միջոցով պատրաստում են բնօրինակներ և էսքիզներ: Այն գեղարվեստական ուսուցման սկզբնական ձևերից է (նաև՝ մանկապարտեզում, դպրոցում): Քանդակագործության, գրաֆիկայի և գեղանկարչության մեջ Ծ. (կամ մոդելում) ասելով հասկացվում է նաև ծավալի և պլաստիկ ձևի արտահայտումը:
