ՀՍՀ/ԾԻԼՔԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԻԼՔԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Արագածիշրջանում, Ապարան—Սպիտակ խճուղու վրա, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան:
