ՀՍՀ/ԾԻԾԱՂԵՑՆՈՂ ԳԱԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԻԾԱՂԵՑՆՈՂ ԳԱԶ, ազոտի ենթօքսիդն է՝ N₂Օ: Անգույն, դուրեկան հոտով, քաղցրահամ գազ է: Ջրում վատ է լուծվում: Թթվածնով չի օքսիդանում: 900°C տաքացնելիս լրիվ քայքայվում է N₂-ի և O₂-ի: Բարձր ջերմաստիճանում ցուցաբերում է օքսիդիչ հատկություն (նրա մթնոլորտում բոցավառվում են առկայծող մարխը, ֆոսֆորը, ծծումբը): Ստացվում է ամոնիումի նիտրատի ջերմային քայքայմամբ: Մեծ քանակներով N₂Օ շնչելիս գրգռվում է նյարդային համակարգը, և օրգանիզմում ստեղծվում հարբած վիճակ ու տրամադրություն, որտեղից էլ՝ «Ծ. գ.անվանումը: Տես նաև Ազոտի օքսիդներ:
