Jump to content

ՀՍՀ/ԾԻԾԱՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԻԾԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, վանի վիլայեթի Շատախ գավառում: 1909-ին ուներ 164 (22 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: