ՀՍՀ/ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ, բրոնզեդարյան հնավայր Երևանում, Հրազդանի աջ ափին: Ըստ ավանդության, այստեղ եղել է հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի երկրորդ հարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալին՝ Վահագն աստծուն (այստեղից էլ առաջացել է Ծ. անունը): 1925-ին, Երևանգէսի շինարարության ժամանակ, Հրազդանի ձախ ափին հայտնաբերվել են ուշ բրոնզի դարի դամբարաններ, որոնցում գտնվել են սև, կարմիր, դեղնավուն, ուղիղ և ալիքաձև գծանախշերով խեցեղեն, վանակատից ցլեպներ, բրոնզե ջարդված թուր, մարդկանց և կենդանիների ոսկորներ: Հրազդանի ձորում գտնվում է անմշակ քարերից կառուցված և մանր քարերով լցված պարսպով (հս. և հվ. կողմերից) կիկլոպյան ամրոց, որը արլ-ից պաշտպանվել է գետի ջրերով: Գետի աջ ափին պահպանվել են շենքերի մնացորդներ: Մեծ եղեռնին նվիրված հուշարձանի կառուցման ժամանակ բացված դամբարաններից մեկում հայտնաբերվել են լավ պահպանված գունազարդ կճուճներ: Հուշարձանից արլ., անտառի մեջ, նույնպես պահպանվել են հնագոլյն շենքերի հիմքեր (հավանաբար՝ փոքր բնակավայրի հետքեր): Ծ. Դեռևս լավ ուսումնասիրված չէ: 1967-ին Ծ-ում բացվեց Մեծ եղեռնի հուշարձանը:
Գրկ. Peters P., Quelques noms geogra-phiques Armeniens dans Skylitzes, «Byzan-tion», 1931, t. 6, p. 438—40.
Հ. Մնացականյան
