Jump to content

ՀՍՀ/ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐ (Hirundinidae), ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք: Մարմնի երկարությունը 10—23 սմ է, քաշը՝ մոտ 20 գ: Կտուցը կարճ է, լայն, բերանի մեծ բացվածքով: Թևերը նեղ են, երկար: Ոտքերը կարճ են, քայլել համարյա չեն կարող: Փետուրները մեջքի մասում մուգ գույն ունեն, ներքևում՝ բաց: Բնորոշ է երկար, մկրատաձև պոչը: Հայտնի է 79 տեսակ՝ տարածված ամենուր, բացի Արկտիկայից և Անտարկտիդայից: ԱԱՀՄ-ում՝ 7 տեսակ, որից գյուղական, քաղաքային, լեռնային և առափնյա Ծ-ները բնադրում են նաե ՀՄՍՀ-ում: Չվող թռչուններ են, ձմեռում են Աֆրիկայում, Հարավային Ասիայում: Բույնը դնում են ժայռերի, շինությունների, հազվադեպ՝ ծառերի վրա. որոշ տեսակներ (օրինակ, առափնյա Ծ.) տարում են նաև գետնափոր բներում, ծառերի փչակներում: Բազմանում են տարեկան 1—2 անգամ, ղնում՝ 3—7 ձու: Թխսում են և էգը, և արուն (14—16 օր): Անվում են միջատներով (փոքր ճանճեր, մոծակներ, մլակներ), որոնց որսում են օդում, թռչելիս: Ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասակար միջատներ: