Jump to content

ՀՍՀ/ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ, հայկական ճարտարապետական հուշարձան, V—VI դարերի վանք: Գտնվում է Գորիսի շրջանի MILU-ծախ գյուղից արլ.: Ստեփանոս Օրբելյանը Ծ. դասում է Սյունյաց նշանավոր վանքերի շարքը: Նախկին մեծ համալիրից պահպանվել են եկեղեցին (սրբատաշ բազալտից), պարսպիևայլ շինությունների մնացորդներ: Եկեղեցու շենքը ուղղանկյուն հատակագծով (մոտ՝ 25,5 մ х 12 մ) բազիլի է՝ չորս գույգ մույթերի երկու շարքով մասնատված երեք թաղածածկ նավերի: Գլխավոր, ավելի լայն և բարձր նավը արլ-Ր 9 վերջափակվելով պայտաձե խորանով (լուսամուտ չունի), արտաքուստ արտահայտված է երկլանջ ծածկ ունեցող ծավալով, որը երկայնական պատերին ունի բացվածքներ, իսկ արմ-ից և արլ-ից՝ զույգ լուսամուտ: Կողային նավերը վերջափակվում են սենյակներով, լուսավորվում արմ-ից մեկական, պայտաձև կամարավարտ բացվածքից և երկայնական պատերի լուսամուտներից: Ծածկերի թաղերը երկկենտրոն են (սլաքային): Նախկինում ունեցած երեք մուտքերից միայն մեկը (հվ-ից) շարված չէ: Իյոյակներն ատամնաշար են, ոճով՝ արխաիկ: Մույթերից մեկի վրա կա օձերի բարձրաքանդակ: Հուշարձանի կարևոր առանձնահատկություններից է խորանի գմբեթարդից վեր կառուցված երկրորդ հարկը, որը աղոթտսրահին հաղորդակից է երեք կամարավարտ բացվածքներով (տրիբելոն): Կառույցի արտաքին և ներքին պատերից, ճարտ. և կառուցվածքային տարրերից երևում են տարբեր ժամանակներում կատարված վերանորոգումներն ու ձևափոխումները: Հուշարձանի ստորին մասը հավանաբար IV դարից հին է: Պատկերը տես նաև Բազիլիկ հոդվածում:

Գրկ. Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 268: Սահինյան Ա., Քասախէւ բազիլիկայի ճարտարապետությունը, Ե., 1955, էշ 129: С սո ео Р., La basilique de Tsitsernaka vank (Cicernakavank) dans le Karabagh, «Revue des etudes armeniennes», t. 4, 1967.