Jump to content

ՀՍՀ/ԾԻՆԿԻԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԻՆԿԻԼԱ, հայաբնակ գյուղ Թուրքիայի Տրապիզոնի վիլայեթի Ցումուրայի գավառակում: Հիմնադրել են համշենահայերը XVIII դ. սկզբին: 1914-ին Ծ. ուներ 46 ընտանիք բնակչություն: Զբաղվումէին երկրագործությամբ (մասնավորապես պտղաբուծությամբ) և անասնապահությամբ: Գյուղի կիսավեր եկեղեցին վերա նորոգվել է 1750-ին և կոչվել Ա. Սարգիս: Գործում էր նաև երկսեռ 5—6-ամյա վար ժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

Բ. Թոռչաքյան