ՀՍՀ/ԾԻՆՈՒԲԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԻՆՈՒԲԱՆ, հայաբնակ գյուղ վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 12—13 կս հարավ-արևմուտք, ոչ բարձր լեռան լանջին: Միավորված է Ծդալթբիլայի սովետական տնտեսության հետ: Զբաղվում են երկրագործու թյամբ (հացահատիկային կուլտուրաների, բանջարեղենի և կարտոֆիլի մշակություն), անասնապահությամբ և այգեգործությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ: Գյուղի եկեղեցին կառուցվել է 1908-ին: Ծ-ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի գավառից: Այժմ նույնանուն վրացական գյուղ կա Ախալցխայի շրջանում, որտեղ մինչև XIX դ. վերջերը բնակվել են Էրզրումի գավառիգյուղերից գաղթած հայերը:
