Jump to content

ՀՍՀ/ԾԻՊԵՌԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԻՊԵՌԻ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Շապին-Գարահիսարի գավառում, համանուն կենտրոնից 2 կմ հարավ-արևմուտք: 1914-ին ուներ 225 (50 ընտանիք) բնակիչ (հայ բոշաներ): Կանայք զբաղվում էին մաղագործությամբ, տղամարդիկ ջորեպաններ էին: Գյուղն ուներ եկեղեցի (Ա. Հակոբ), որր ուխտատեղի էր: Բնակիչներըտեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մի մասը զոհվել է: