ՀՍՀ/ԾԻՎՐԻԿԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԻՎՐԻԿԱ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Պլատանա գավառակում, Սևրա գետի արգավանդդաշտավայրում: Գյուղը հիմնել են համշենահայերը: 1914-ին ուներ 23 տուն բնակիչ: Գյուղում կային եկեղեցի և վարժա րան: Զբաղվում էին երկրագործությամբ(մասնավորապես ծխախոտագործությամբ) և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանցից փրկվել է միայն երկու հոգի:
Բ. Թոռլաքյան
