Jump to content

ՀՍՀ/ԾԻՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԻՐԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք: Միավորված է Սխվիլիսի պտղաբանջարաբուծական սովետական տնտեսության հետ: Զբաղվում են նաև հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ: Գյուղն ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկայան, կինո: Ծ-ի եկեղեցին կառուցվել է 1897-ին: 1918-ի սկզբին, երբ երիտթուրքական նվաճողները ներխուժեցին Անդրկովկաս, Ծ-ի հայերը, հարկադրված տեղափոխվելով Ախալցխա, տեղի բնակչության հետ 6 ամիս հերոսաբար դիմաորեցին թշնամուն: Թուրքերը ավերե-ցին Ծ.: Ծ-ի հայերը գաղթել են էր գրումի գավառի Սեոյիթլի գյուղից, 1830-ին: