ՀՍՀ/ԾԻՐԱՆԱՎՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԻՐԱՆԱՎՈՐ, ճարտարապետական հուշարձան Աշտարակում, V—VI դարերի եկեղեցի: Կառուցել է Ներսես Բ Բագոեանդցի կաթողիկոսը: Ծ. (Ս. Աստվածածին) ուղղանկյուն հատակագծով, պայտաձև խորանով, նրանից աջ ու ձախ 2 սենյակներով, ընդհանուր երկլանջ տանիքով թաղածածկ եռանավ բազիլիկ է: Հետագա դարերում հս. և արմ. պատերը կրկնակել են, հվ-ից ավելացրել հրակնատներ և օգտագործել որպես ամրույթ: Պահպանվել են որմերը, խորանը՝ սենյակներով Ա հվ. նավը: Ներքուստ նշմարելի է արմ. զույգ լուսամուտը: Արլ. ճակատին կան ատամնաշար քիվի մնացորդներ: Պատկերը տես Բազիլիկ հոդվածում:
