ՀՍՀ/ԾԻՐԱՆԵՆԻ
ԾԻՐԱՆԵՆԻ (Armeniaca), վարդազգիների ընտանիքի սալորազգիների ենթաընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ: Միատուն բույս է՝ երկսեռ ծաղիկներով: Ծառերի բարձրությունը՝ մինչհ 15 մ: Տերևները խոշոր են, սրտաձև, սուր ծայրով, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն, բացվում են տերևներից ավելի վաղ: Փոշոտումը՝ խաչաձև: Պտուղը մսալի և չոր կորիզապտուղ է, հիմնականում՝ դեղին կամ դեղնակարմրավուն, սովորաբար՝ թավոտ: Կորիզը համարյա հարթ է, մեծ մասամբ քաղցր: Պտղի միջին քաշը 35—40 յ է (կան նաև 70—80 գ քաշ ունեցող սորտեր): Պտուղն օգտագործում են թարմ և չորացրած վիճակում, պատրաստում են կոմպոտ, ջեմ, պովիդլո, հյութեր ևն: Պտուղը պարունակում է 4—20 շաքարներ, խնձորաթթու, պեկտինային նյութեր, կարոտին: Սերմը պարունակում է 29—58 ճարպեր, 15—20 սպիտակուցներ: Ասիայում հայտնի է 8 տեսակ, ՍՍՀՄ-ում՝ 5: Կուլտուրական սորտերի մեծ մասն առաջացել է սովորական վայրի տեսակից (A. vulgaris), ծագումով՝ Չինաստանից, փոքր Ասիայից: Հայաստանում Ծ. մշակվում է շատ հին ժամանակներից: Մ. թ. ա. 1 դ. Ալեքսանդր Մակեդոնացին Ծ. Հայաստանից տեղալիոխել է Հունաստան և անվանել արմենիկա, այդտեղից էլ տարածվել է Եվրոպայում: Երկարակյաց բույսէ, բերք է տալիս 3—4-րդ տարում: Բազմանում է պատվաստներով, հատկապես աչքապատվաստով: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ է աճում թեթև մեխանիկական կազմ ունեցող, ավագակավային, կավավազային, ավազային, ինչպես նաև քարքարոտ հողերում: Ջերմասեր է, բարձր բերքատու՝ 150—200 ց/հա ՀՍՍՀ-ում Ծ. մշակվում է Մեդրու, Եղեգնաձորի, Աշտարակի, Աբովյանի, Նոյեմբերյանի շրջաններում, Արարատյան դաշտում, տարածված են Երևանյան, Սաթենի, Սպիտակ և այլ սորտեր:
Ա. Մարգարյան
