ՀՍՀ/ԾԽԱՀԱՐՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԽԱՀԱՐՈՒՄ, ֆումիգացիա, բույսերի վնասատուների և հիվանդությունների հարուցիչների դեմ պայքարելու միջոց՝ թունավոր գոլորշիներով ու գագերով: Կատարվում է հատուկ մեքենաներով՝ ֆումիգատորներով: Շնչառության պրոցեսում, կլանելով թունավոր նյութերը, վնասատու օրգանիզմները թունավորվում են: Ծ. են պահեստները, ջրաղացները, էլևատորները, ջերմոցները, ջերմատները, տարան, գյուղատնտ. մթերքները (օրինակ, հատիկը, պատվաստաշվերը, մրգերը, բանջարեղենը ևն):
