Jump to content

ՀՍՀ/ԾԾԱՆՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԾԱՆՑՈՒՄ ապարների, ֆիլտրացիա, հեղուկների և գազերի շարժումը ծակոտկեն միջավայրում: Ծակոտիների արտակարգ փոքր կտրվածքները, դրանց պատերի մեծ մակերևույթն ու անհարթությունները և հեղուկի մածուցիկությունը պայմանավորում են շփման ուժերի բացառիկ կարևոր դերը Ծ-ման ժամանակ, չնայած հեղուկների շարժման ծայրահեղ նվազ արագությանը: Ծ-ման արագությունը միշտ փոքր է հեղուկի շարժման իսկական արագությունից: Ծ-ման ծախսը որոշվում է Դարսիի օրենքով: