ՀՍՀ/ԾԾՄԲԱԹԹՎԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԾՄԲԱԹԹՎԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, քիմիական արդյունաբերության ճյուղ, արտադրում է ծծմբական թթու: Ծծմբական թթվի առաջին գործարանը կառուցվել է 1746-ին, Անգլիայում: Որպես ինքնուրույն ճյուղ ձևավորվել է XIX դ. սկզբին: Խցիկայրն և կոնտակտային եղանակներով ծծմբական թթվի ստացման առաջին գործարանները Ռուսաստանում կառուցվել են համապատասխանաբար 1805-ին և 1897-ին: Ծծմբական թթվի հիմնական սպառողները հանքային պարարտանյութեր արտադրող ձեռնարկություններն են: ՍՍՀՄ-ում 1977-ին, 1913-ի համեմատ, ծծմբաթթվի արտադրությունն ավելացել է 211 անգամ, կազմել 21,1 մլն ա: ՀՍՍՀ-ում ծծմբական թթու արտադրում է Ալավերղու լեռնամետալուրգիական կոմբինատը (1977-ին՝ 165,8 հգ. տ):
