Jump to content

ՀՍՀ/ԾԾՄԲԱԿԱՆ ԱՆՀԻԴՐԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԾՄԲԱԿԱՆ ԱՆՀԻԴՐԻԴ, ծծմբի և եռօքսիդ, ծծմբի (VI) օքսիդը, ՏO₃: Պինդ ՏO₃-ը գոյություն ունի (և (ձևերով, որոնց հալման ջերմաստիճանները համապատասխանաբար հավասար են՝ 16,8, 32,5, 62,3 և 95°C և իրարից տարբերվում են բյուրեղների ձևով և ՏO₃ պոլիմերացման աստիճանով: Անկայուն (ձևը առաջանում է հեղուկ Ծ. ա-ի պնդացման դեպքում և խոնավության առկայությամբ աստիճանաբար անցնում է կայուն թ-ձևի: (ձևը կարող է փոխարկվել (ի՝ միայն ՏO₃-ի գազային վիճակի վրայով. նորմալ ճնշման պայմաններում և 44,7°C-ում գազային ՏO₃ փոխարկվում է հեղուկի, որը, 16,8°C-ում պնդանալիս, առաջացնում է (SO₃: Մյուս ձևափոխությունների փոխադարձ անցումն ընթանում է շատ դանդաղ: Ծ. ա-ի կրիտիկական ջերմաստիճանը 218,3°C է, կրիտիկական ճնշումը՝ 83,8 էէթե: Գոլորշի վիճակում ՏO₃-ը միամոլեկուլ է: Նրա ջերմային դիսոցումը ՏO₂-ի և O₂-ի սկսվում է մոտավորապես 450°C ում և 1200°C-ում գործնականորեն լրիվ է դառնում: ՏO₃-ը լուծվում է ջրում՝ առաջացնելով H₂SO₄: Փոխազդում է հիմնային օքսիդների և հիմքերի հետ: Ուժեղ օքսիդիչ է, օքսիդացնում է ծծումբը, ֆոսֆորը, ածխաջրածինները՝ վերականգնվելով մինչև SՕ₂: Լաբորատոր պայմաններում Ծ. ա. ստանում են Fe₂(SO₄)₃-ի ջերմային քայքայմամբ կամ H₂SO₄-1 վրա ավելցուկ P₂Օ5 ազդելով, արդ. եղանակով՝ ՏO₂-ի կատալիւոիկ օքսիդացմամբ (տես Ծծմբական թթու): Ծ. ա. կիրառվում է օրգ. բազմաթիվ նյութերի արտադրության մեջ որպես ծծմբացնող միջոց, ինչպես նաև օլեում և անջուր ազոտական թթու ստանալու համար: