Jump to content

ՀՍՀ/ԾԾՄԲԱԿԱՆ ԹԹՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԾՄԲԱԿԱՆ ԹԹՈՒ, ծծմբաթթու, արջասպաթթու, H₂SO 4, ուժեղ, երկհիմն անօրգանական թթու: Սովորական պայմաններում անգույն, անհոտ, յուղանման ծանր հեղուկ է: 100 անոց Ծ. թ. (միահիդրատ, SO 3 H₂O) բյուրեղանում է 10,4°C-ում, եռման ջերմաստիճանը 296,2°C է, խտությունը՝ 1920,3 կգ/մ³: Խառնվում է ջրի և ՏՕ3-ի հետ ցանկացած հարաբերությամբ: Խիտ Ծ. թ. ուժեղ օքսիդիչ է, օքսիդացնում է HJ-ը և HBr-ը մինչև ազատ հալոգենների, տաքացնելիս՝ բոլոր մետաղները, բացի ոսկուց և պլատինային մետաղներից (բացառությամբ Pb-ի): Սառը պայմաններում պասսիվացնում է շատ մետաղներ, պողպատը, թուջը: Նոսր Ծ. թ. փոխազդում է լարման շարքում ջրածնից ձախ գտնվող բոլոր մետաղների հետ (բացի Pb), օրինակ, Zn H₂SO₄ ZnSO₄ H₂: Առաջացնում է երկու տեսակ աղեր՝ թթու (հիդրոսուլֆատներ կամ բիսուլֆատներ) և չեզոք (սուլֆատներ): «Արջասպայուղի» (խիտ Ծ. թ-ի) ստացման առաջին նկարագրությունը տվել են իտալացի գիտնական Վ. Բիրինգուչչոն (1540-ին)ևգերմանացի ալքիմիկոս Վասիլի Վալենտինը, որի աշխատանքները հրատարակվել են XVI դ. վերջինն XVII դ. սկզբին: 1690-ին ֆրանսիացի քիմիկոսներ Ն. նեմերին և Ն. Լեֆերը առաջարկել են Ծ. թ-ի ստացման արդ. եղանակ, որն իրականացվել է Անգլիայում, 1740-ին: Ըստ այդ եղանակի, ծծմբի և բորակի խառնուրդի այրումից ստացված ՏՕՅԸ հավաքվում է ապակե անոթներում, ուրևփոխազդելով ջրի հետ առաջացնում է Ծ. թ.: 1746-ին Ջ. Ռոբեկը, ապակե անոթները փոխարինելով կապարի թիթեղներից պատրաստված խցիկներով, Ծ. թ-ի ստացման խցիկային եղանակի հիմքը դրեց: Ծ. թ-ի ստացման համար հումք են ծծումբը, ծծմբային կոլչեդանը (հրաքարը՝ FeS₂), պղնձի, կապարի, ցինկի և այլ մետաղների սուլֆիդային հանքանյութերի օքսիդային այրումից ստացված ծծմբային գազը՝ ՏO₂: Վերջինից Ծ. թ. ստանում են երկու եղանակով՝ նիտրոզային (աշտարակային)ևկոնտակտային: Նիտրոզային եղանակն իրականացվում է 15 մ և ավելի բարձր աշտարակներում, որոնք լցված են խեցե օղակներով: Աշտարակի վերևից գազի հոսանքին ընդառաջ շաղ է տրվում «նիտրոզան»՝ նոսր Ծ. թ., որը պարունակում է նիտրոզիլ ծծմբական թթու՝ NOOSO 3 H: Վերջինս ստացվում է N 2O₃-ի և H₂ՏO₄-ի փոխազդեցությունից: ՏO₂-ի օքսիդացումն ազոտի օքսիդներով տեղի է ունենում լուծույթում՝ նիտրոզայով աբսորբումից հետո: Ջրով նիտրոզան հիդրոլիզվում է H₂ՏՕ 4-ի և HNO₂-ի: Աշտարակ մտնող ՏO₂-ը ջրի հետ առաջացնում է ծծմբային թթու, որը ազոտային թթվի հետ փոխազդելիս տալիս է Ծ. թ.՝ 2 HNO₂ H₂SO₃ H₂SO₄ 2 NO H₂O: Անջատված NO-ն օքսիդացման աշտարակում փոխարկվում է N 203-ի (ավելի ճիշտ՝ NO NO₂ խառնուրդի), որը, կլանման աշտարակ մտնելով, փոխազդում է Ծ. թ-ի հետ և մղվում պրոցես Նիտրոզային եղանակով ստացված Ծ. թ. խիտ չի լինում և պարունակում է թունավոր խառնուրդներ, օրինակ, արսեն (զառիկ): Կոնտակտային եղանակի սկզբունքը հայտնագործել է Պ. Ֆիլիպսը (Մեծ Բրիտանիա), 1831-ին: Առաջին կատալիզատորը պլատինն էր: Կոնտակտային եղանակի դեպքում ՏO₂-ը նախօրոք մաքրում են կատալիզատորը թունավորող խառնուրդներից և խոնավազրկում: ՏO₂-ը օդի հետ խառնված անցնում է կատալիզատորի (կոնտակտային զանգվածի) միջով և օքսիդանում մինչև ՏO₃: Հետագայում ծծմբական անհիդրիդը (ՏO₃) կլանվում է նոսր և ՏO₄-ի ջրով՝ SO₃ H₂O H₂SO₄: Կախված ջրի քանակից՝ ստացվում է Ծ. թ-ի լուծույթ կամ օլեում: Որպես կատալիզատոր կիրառում են վանադիումի օքսիդներ, որոնց խառնում են SiO₂, K 20, АЬO₃, CaO, BaO: Տեխնիկական նպատակների համար թողարկում են Ծ. Թ-ի հետևյալ տեսակները՝ աշտարակային (ոչ պակաս 75), արջաս-պայուղ (92,5և օլեում կամ ծխացող Ծ. թ. (18,45—20 ՏO₃ լուծույթը H₂ՏՕ 4-ում), ինչպես նաև առանձնապես մաքուր կուտակիչային Ծ. թ.: Քիմ. լաբորատորիայում օգտագործվող Ծ. թ. լինում է 92—94 անոց: Ծ. թ. քիմ. արդյունաբերության կարևոր նյութերից է: Այն կիրառվում է հանքային պարարտանյութերի, թթուների, աղերի, պղնձարջասպի, ներկանյութերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրության, մետաղամշակման, տեքստիլ, կաշվի, նավթամշակման արդյունաբերության մեջ և բազմաթիվ այլ բնագավառներում: Մաշկի վրա ընկնելիս Ծ. թ. առաջացնում է ծանր այրվածքներ. Ծ. թ-ով աշխատելիս պահանջվում են մեծ զգուշություն և պաշտպանական միջոցներ (ակնոց, ռետինե ձեռնոցներ, ճտքակոշիկներ, գոգնոց): Նոսրացնելիս անհրաժեշտ է Ծ. թ. բարակ շիթով խառնել ջրին:

Գրկ. Амелин А.Г., Производство серной кислоты, 3 изд.,испр., М., 1967 Справочник сернокислотчика, под ред. Малина К.М., 2 изд., перераб. и доп., М., 1971.