Jump to content

ՀՍՀ/ԾԾՄԲԱՅԻՆ ԱՆՀԻԴՐԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԾՄԲԱՅԻՆ ԱՆՀԻԴՐԻԴ, ծծմբային գազ, ծծմբի երկօքսիդ, SO 2, ծծմբի (IV) օքսիդը: Անգույն, բնորոշ հոտով գազ է: Բնության մեջ հանդիպում է հրաբխային գազերում:—10,5C-ում հեղուկանում է,—75 ում՝ բյուրեղանում: Լուծվում է ջրում՝ առաջացնելով ծծմբային թթու: Վերականգնիչ է, կարող է օքսիդանալ մինչև ՏO₃-ի, վերականգնվել՝ Տ-ի: Ալկալիների ջրային լուծույթների հետ առաջացնում է ծծմբային թթվի աղեր (սուլֆիտներ): Լաբորատոր պայմաններում ստանում են նատրիումի հիդրոսուլֆիտի՝ NaHSO₃-ի վրա H₂SO 4 ազդելիս և այլ եղանակներով: Արտադրական ստացման մասին տես Ծծմբական թթու հոդվածում: Ծ. ա. կիրառվում է ծծմբական թթվի արտադրության մեջ, բրդի, մետաքսի, ծղոտի սպիտակեցման համար, սառնարանային սարքավորումներում՝ որպես սառեցնող միջոց: