Jump to content

ՀՍՀ/ԾԾՄԲԱՋՐԱԾԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԾՄԲԱՋՐԱԾԻՆ, H₂S, ծծմբի պարզագույն միացությունը ջրածնի հետ: Անգույն, նեխած ձվի հոտով զազ է: Պարունակվում է հրաբխային և նավթային գազերում, որոշ հանքային ջրերում են: Մշտապես առաջանում է կենդանական ծագում ունեցող օրգ. մնացորդների նեխումից:—60,38°C-ում վերածվում է անգույն հեղուկի, որը բյուրեղանում է— 85,6°C-ում: Մեկ ծավալ ջրում լուծվում է երեք ծավալ H₂S՝ առաջացնելով թույլ ծծմբաջրածնական թթու: Օդի և H₂S-ի 4—45 (ըստ ծավալի) խառնուրդները պայթուցիկ են: Խոնավության առկայությամբ կամ տաքացնելիս Ծ. փոխազդում է շատ մետաղների և դրանց օքսիդների հետ՝ առաջացնելով սուլֆիդներ: Ուժեղ վերականգնիչ է: Նստացվում է ծծումբը ջրածնի հոսքում տաքացնելիս. H₂S H₂S, լաբորատոր պայմաններում՝ FeS-ի վրա նոսր թթուներով ազդելիս. FeS₂ HC 1 FeC 12 H₂S: Արդ. չափերով Ծ. ստացվում է բնական, նավթա և կոքսագազերը մաքրելիս: Կիրառվում է գլխավորապես ծծմբի ստացման համար և վերլուծական քիմիայում: Ծ. թունավոր է, թույլատրելի քանակությունը օդում՝ 0,01 մգ/լ: