ՀՍՀ/ԾԾՈՒՄԲ
ԾԾՈՒՄԲ (լատ. Sulfur), S, պարբերական համակարգի III պարբերության VI խմբի քիմիական տարր: Կարգահամարը 16 է, ատոմական զանգվածը՝ 32,06, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 3 S₂ Зр 4: Ծ. կազմված է չորս կայուն իզոտոպից՝ 32 Տ (95,02), 33 Տ (0,75 ), 34 Տ (4,21 ) և 36 Տ (0,02 ): Ստացվել են նաև արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ՝ 31, 35 և 37 զանգվածային թվերով: Ազատ վիճակում, ինչպես նաև միացությունների ձևով Ծ. հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: Այն հիշատակվում է Աստվածաշնչում, Հոմերոսի պոեմներում ևն: Ռազմական նպատակների համար Ծ. դարձել է հրկիզող խառնուրդների, օրինակ, «հունական կրակի» բաղադրիչ մասը: Մոտավորապես VIII դ. Չինաստանում Ծ. կիրառվել է հրատեխնիկական նպատակների համար: Բացի այդ, Ծ. և նրա միացությունները կիրառել են մաշկային հիվանդություններ (հիմնականում քոսը) բուժելու համար: Արաբական ալքիմիայի ժամանակաշրջանում ծագեց վարկած, որի համաձայն Ծ. (այրելիության սկիզբ) և սնդիկը (մետաղայնության սկիզբ) համարվել են բոլոր մետաղների բաղադրիչ մասը: Ծ-ի տարրային բնույթը հաստատել է Ա. Լավուազիեն և ներառել այն ոչ մետաղային պարզ մարմինների ցուցակում (1789): 1822-ին է. Միչեռլիխը հայտնաբերել է Ծ-ի ալոտրոպիան: Ծ. տարածված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 4,7 10-2 (ըստ զանգվածի): Բնության մեջ հանդիպում է ազատ վիճակում (բնածին Ծ.) և միացությունների (սուլֆիդների, պոլիսուլֆիդների, սուլֆատների) ձևով: Ծովերի և օվկիանոսների ջուրը պարունակում է նատրիումի, մագնեզիումի, կալցիումի սուլֆատներ: Կենսոլորտի բազմաթիվ պրոցեսների հետևանքով Ծ, կուտակվում է հողի հումուսում, ածխում, նավթում, ծովերում ու օվկիանոսներում (8,910 2), ընդերքի ջրերում, լճերում և այլուր: Սպիտակուցների և եթերային յուղերի բաղադրիչ մասն է: Հայտնի է Ծ-ի ավելի քան 200 միներալ, որոնցից արդ. նշանակություն ունեն հրաքարը՝ FeS₂, զալենիտը (կապարի փայլը)՝ PbՏ. սֆալերիտը (ցինկի փայլը)՝ ZnS, անհիդրիդը՝ CaSO₄, գիպսը՝ CaSOi-2 H₂O, գլաոլբերյան ադը կամ միրաբիլիտը՝ Na 2 SO₄ 10 H₂O: Ծ. պինդ, բյուրեղային նյութ է: Գոյություն ունի ալոտրոպ երկու ձևափոխություններով: Ռոմբային Ծ. (a-S) կիտրոնադեղին է, խտությունը 2070 կգ/մ³ է, հալման ջերմաստիճանը՝ 112,8°C, կայուն է 95,6 Օից ցածր ջերմաստիճաններում: Մոնոկլինային Ծ. (Տ) պղնձա-դեղին է, խտությունը՝ 1960 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 119,3°C: Կայուն է 95,6—119,3 С-ի տիրույթում: Այդ երկու ձևերն առաջանում են ութանդամանի ցիկլավոր Տ 8 մոլեկուլներից: Հալելիս Ծ. փոխարկվում է շարժուն, դեղին հեղուկի, որը 160°C-ից բարձր գորշանում է, իսկ 190°C-ում՝ դառնում մածուցիկ, մուգ դարչնագույն զանգված: 190 Շ-ից բարձր զանգվածի մածուցիկությունը փոքրանում է, իսկ 300 Շ-ում՝ կրկին վերածվում հոսուն հեղուկի: Դա պայմանավորված է Ծ-ի մոլեկուլների կառուցվածքի փոփոխու-թյամբ. 160°C-ում օղակները սկսում են ճեղքվել՝ առաջացնելով բաց շղթաներ, որոնց միջին երկարությունը 190°C-ից բարձր փոքրանում է: Եռման ջերմաստի ճանում (444,6 С՝ միջազգային ջերմաստիճանային սանդղակի ստանդարտ կետերից մեկը) Ծ-ի գոլորշիների մեջ բացի Se մոլեկուլներից կան նաև Տ 6, S 6 և Տ 2 մոլեկուլներ: Եռման կետից բարձր տաքացնելիս խոշոր մոլեկուլները տրոհվում են և 900°C-ում մնում են միայն Տ 2-ները, որոնքմոտավորապես 1500°C-ում նկատելիորեն դիսոցվում են ատոմների: Ծ. ջերմությանև էլեկտրականության վատ հաղորդիչ է: Զրում զործնականորեն չի լուծվում, լավ է լուծվում ծծմբածխածնում և օրզ. Որոշ լուծիչներում (ֆենոլ, բենզոլ, դիքլորէթան ևն): Միացություններում ցուցաբերում է—2,4 և 6 արժեքականություն: Քիմիապես ակտիվ է. տաքացնելիս հեշտությամբ միանում է համարյա բոլորտարրերին՝ բացառությամբ ոսկու, պլատինի, ազոտի, յոդի և իներտ գազերի: Օդում 300°C-ից բարձր թթվածնի հետառաջացնում է օքսիդներ՝ ծծմբային անհիդրիդ և ծծմբական անհիդրիդ, որոնցիցէլ ստանում են, համապատասխանաբար՝ ծծմբային թթու և ծծմբական թթու: Սառըպայմաններում Ծ. միանում է ֆտորին, տաքացնելիս՝ քլորին ու բրոմին: 150—200 Շ-ում Ծ. դարձելի ռեակցիայի մեջ է մտնում ջրածնի հետ՝ առաջացնելովծծմբաջրածին: Ծ. ջրածնի հետ առաջացնում է նաև H₂SX ընդհանուր բանաձևովմիացություններ (այսպես կոչված՝ սուլֆտներ): Հայտնի են բազմաթիվ ծծմբ-օրգանական միացություններ: Տաքացնելիս Ծ. փոխազդում է մետաղների հետ՝ առաջացնելով համապատասխան ծծմբային միացություններ՝ սուլֆիդներ և պոլիսուլֆիդներ: 800—900 Օում Ծ-ի գոլորշիները փոխազդում են ածխածնիհետ՝ առաջացնելով ծծմբածխածին: Ծ-ի միացություններն ազոտի հետ (N 4 S 4 և N 2 S₂) ստացվում են միայն անուղղակի ճանապարհով: Տարր Ծ. ստանում են բնածին հանքանյութերից, ինչպես նաև ծծմբային անհիդրիդի վերականգնմամբ և ծծմբաջրածնի օքսիղացմամբ: Գոյություն ունի ծծմբային հանքանյութի մշակման միքանի եղանակ. 1. երկրաբանատեխնոլոգիական եղանակ (Ֆրաշի եղանակ). Ծ. պարունա-կող շերտում ընկղմում են խողովակ, որի միջով որոշակի ճնշման տակ մղում են գոլորշի կամ տաք ջուր այնպիսի ջերմաստիճանում, որը բարձր է Ծ-ի հալման կե տից: Ուրիշ խողովակով մղում են խտացրած օդ, որի ազդեցությամբ հալված Ծ-ի և տաք ջրի խառնուրդը երրորդ խողովակով բարձրանում է երկրի մակերևույթ (Ծ-ի ստացման այդ եղանակը ՍՍՀՄ-ում չի կիրառվում): 2. Ջերմային եղանակ, հանքանյութի մանրացրած կտորներից Ծ. ստանում են այն հալելով կամ գոլորշիացնելով: 3. Լուծահանման եղանակ, հանքանյութից Ծ. կորզում են՝ լուծելով այն ծծմբածխածնում: 4. Ջրագոլորշային եղանակ, մանրացրած հանքանյութը մշակում են ավտոկլավներում՝ գերտաքացած գոլորշիով կամ ջրով: 5. Հանքահարստացման եղանակ, հանքը նախապես հարստացնում են և անջատում Ծ.: Կիրառվում է ծծմբական թթու և սուլֆիտ թաղանթանյութ ստանալու, գյուղատնտեսության մեջ՝ բույսերի (հատկապես խաղողի և բամբակենու) հիվանդությունների դեմ պայքարելու համար: Ռետինի արդյունաբերության մեջ Ծ. վուլկանացնող միջոց է: Բացի այդ Ծ. օգտագործում են ներկանյութերի, լուսարձակող բաղադրությունների, յուցկու և սև (որսորդական) վառոդի արտադրության մեջ: Բժշկության մեջ կիրառվում է մաքրված Ծ.: Ներքին ընդունման համար՝ որպելւ թույլ լուծողական, ճիճվահան միջոց, հոգեկան մի քանի հիվանդությունների (մտագարություն, ծավալվող կաթված ևն) դեմ: Արտաքին ընդունման համար՝ ցանափոշիների և մածուկների ձևով մաշկային մի քանի հիվանդությունների (հատկապես քոսի) դեմ: Բնածին Ծ. կիրառվում է որպես միջատասպան և ախտահանող միջոց:
Գրկ. Некрасов Б. В., Основы общей химии, 3 изд., испр. и доп., т. 1, М., 1973 Реми Г., Курс неорганической химии, пер. с нем., т. 1, М., 1972.
